Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Օլանդն ու Էրդողանը քննարկել են ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու հեռանկարները

Օլանդն ու Էրդողանը քննարկել են ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու հեռանկարները
22.06.2014 | 12:12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունիսի 20-ին Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ արտահանելու հեռանկարները:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet պարբերականը` նշելով, որ Էրդողանն ու Օլանդը Տրանս-Անատոլիական գազատարի թեմային անդրադարձել են ՈՒկրաինայում ծավալված իրադարձությունների քննարկմանը զուգահեռ:
Բանակցությունների ընթացքում, ըստ նույն աղբյուրի, Ֆրանսուա Օլանդը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կողմ է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու գաղափարին:

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ